ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Չպատասխանեցի՞ր, ավելի ուժեղ հարված կստանաս»

«Չպատասխանեցի՞ր, ավելի ուժեղ հարված կստանաս»
14.11.2014 | 00:29

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ «Իրատես de facto»-ն մեկնաբանություն խնդրեց գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՑ (Կամանդոս):
-Ադրբեջանցիները մշտապես փորձում են շփման գծում լարվածությունը պահել: Այդպես է եղել նախկինում, հիմա էլ ու վաղը նույնպես,- ասաց գեներալ-մայորը, Արցախի ազգային հերոսը: -Նրանք ամեն ինչ անում են, որ հայկական կողմին լարված պահեն: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի կամ ուզում է դա: Սրանով նրանց ղեկավարությունը պարզապես ցանկանում է իրենց ներքին և արտաքին քաղաքական ինչ-ինչ խնդիրների համար արդարացումներ գտնել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի բազմազգ հասարակությանը, նրանք պատերազմ անկասկած չեն ուզում: Իհարկե, կա որոշակի զանգված, որը պատերազմ է ուզում, բայց եթե նրանք էլ կարողանային, վաղուց պատերազմ հայտարարել էին:
-Հայկական կողմի արձագանքը այս ողբերգական իրադարձությանը համաչա՞փ է:
-Չգիտեմ, թե ով ինչ է ասել: Բայց երբ նման դեպքեր լինում են, մերոնք մշտապես ասում են` բերեք խելոք մնանք, չկռվենք: Նրանք էլ մշտապես խփում են: Օգոստոսին ի՞նչ եղավ: Մեր չորս զինվորները զոհվեցին, մերոնք էլ ասացին` տասնչորս հոգի ենք սպանել: Նրանք մեզ խփեցին, մենք էլ նրանց: Հիմա էլ էլի օգոստոսի նման մի բան պիտի արվի: Բայց արդեն մյուս անգամ նրանք այլ բան կանեն, քանի որ իրենց քայլերը մտածված են, նախապատրաստված: Նրանք գիտեին, որ դա ուսումնավարժանք է եղել, որ մեր օդաչուները անզեն են, այսինքն` դա գաղտնի գործողություն չէ: ՈՒ նրանք պատրաստվել էին այս քայլին:
-Այս պարագայում ինչպիսի՞ն պիտի լինի հայկական զինուժի պատասխանը:
-Չգիտեմ, թե ինչ են մտածում անել, բայց ես, որպես զինվորական, կասեմ հետևյալը. եթե ինձ խփում են, ես պետք է պատասխանեմ: Այդպիսին է զինվորական օրենքը: Չպատասխանեցի՞ր, ավելի ուժեղ հարված կստանաս:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ